Ա Սերիայի մի քանի ակումբներ պահանջում էին բացառել «Յուվենտուսին», «Միլանին» և «Ինտերին» մրցաշարից, հաղորդում է Goal-ը ՝ հղում անելով La Repubblica- ին:
«Ատալանտան», «Վերոնան» ու «Կալյարին» Ա Սերիայի ակումբների արտակարգ ժողովում կոչ արեցին լիգայի ղեկավարությանը նման միջոցներ ձեռնարկել վերոնշյալ թիմերի հանդեպ՝ եվրոպական Սուպերլիգային միանալու կապակցությամբ:
Նշվում է, որ «Յուվենտուսը», «Միլանը» եւ «Ինտերը» չեն ցանկանում լքել Իտալիայի մրցաշարերը՝ Սուպերլիգայի մեկնարկից առաջ: