Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նախագահ Սերգեյ Պրյադկինը հայտարարել է, որ սատարում է ՈՒԵՖԱ-ի դիրքորոշմանը՝ կապված նոր փակ մրցաշարի ՝ Եվրոպական Սուպերլիգայի ստեղծման հետ:
«ՌՊԼ-ն համաձայն է ՈւԵՖԱ-ի և եվրոպական լիգաների դիրքորոշման հետ, որոնք հանդես եկան Սուպերլիգայի նախագծի վերաբերյալ համատեղ հայտարարությամբ: Այս գաղափարը, մեր կարծիքով, հակասում է ֆուտբոլի հիմնական արժեքներին, հաշվի չի առնում ֆուտբոլային ակումբների ճնշող մեծամասնության շահերը և պառակտում է եվրոպական ֆուտբոլային հանրությունը:
Եվրոպական գավաթների բարեփոխման գործընթացն արդեն ընթանում է ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո, ընթանում է հանգիստ մասնագիտական երկխոսություն` բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ: Մենք պաշտպանում ենք զգայուն էվոլյուցիոն մոտեցումը, որը պետք է բարելավի, այլ ոչ թե քանդի առկա համակարգը», — մեջբերում է Պրյադկինին РИА Новости-ն: