Ֆրանսիայի առաջնության 33-րդ տուրի շրջանակում գործող չեմպիոն ՊՍԺ-ն սեփական հարկի տակ խելահեղ խաղում 3-2 հաշվով հաղթեց «Սենտ Էտյենին» ու ընդհուպ մոտեցավ առաջատար «Լիլին»:
78-րդ րոպեին հյուրերն առաջ անցան հաշվի մեջ: Ուղիղ 1 րոպե անց Մբապեն խփեց պատասխան գնդակը, իսկ դրանից 9 րոպե անց երիտասարդ տաղանդն արդեն առաջ մղեց փարիզյան թիմին՝ 2-1: Ավելացված ժամանակի 1-ին րոպեին արդեն հյուրերը հավասարեցրին հաշիվը. աչքի ընկավ Համուման: Սակայն, Պոչետինոյի թիմը համաձայն չէր ոչ-ոքիի հետ ու, ի վերջո, Իկարդիի ջանքերով հաղթանակ կորզեց. արգենտինացին հաղթական գոլը խփեց 94-րդ րոպեին՝ 3-2:
Այս հաղթանակից հետո ՊՍԺ-ն ունի 69 միավոր, իսկ առաջատար «Լիլը»՝ 70: