«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն չի կարողացել ավարտել Անգլիայի գավաթի խաղարկության շրջանակում կայացած «Չելսիի» հետ հանդիպումը: Բելգիացին վնասվածքի պատճառով փոխարինվել է 48-րդ րոպեին: Խաղից հետո Պեպ Գվարդիոլան խոսել է իր խաղացողի վնասվածքի լրջության մասին.
«Առայժմ բարդ է խոսել վնասվածքի լրջության մասին: Այսօր նա կրկնակի հետազոտում կանցնի, բայց նախնական կարող եմ ասել, որ իրադրությունն այնքան էլ լավ չէ:
Ինչ վերաբերում է խաղին, ապա պետք է ասեմ, որ «Չելսին» լավ խաղաց մեկնարկային 15-20 րոպեն, իսկ մենք խաղակեսի վերջնամասում լավ տեսք ունեինք: Ամեն դեպքում, շնորհավորում եմ «Չելսիին»»,-Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը:
Եզրափակչում «Չելսին» կմրցի «Լեսթեր»-«Սաութհեմփթոն» զույգի հաղթողի հետ: