Անգլիայում տեղի ունեցավ Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի երկրորդ հանդիպումը, որում «Նյուքասլը» սեփական հարկի տակ 3:2 հաշվով հաղթեց «Վեսթ Հեմին»:
Տանտերերի կազմում գոլերը խփեցին Ժոելինթոնը և Ջո Ուիլոքը: Եվս մեկ գոլ «Նյուքասլի» հաշվին գրանցվեց «Վեսթ Հեմի» ֆուտբոլիստ Իսա Դիոպի ինքնագոլի շնորհիվ: Հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձան նույն Իսա Դիոպն ու Ջեսի Լինգարդը (11 մետրանոց):
Հարկ է նշել, որ խաղի ընթացքում տանտերերը հաշվի մեջ առջևում էին 2-0 հաշվով, իսկ հետո հյուրերը կարողացան հավասարեցնել հաշիվը։ Ուիլոքի հաղթական գնդակը գրանցվեց 82-րդ րոպեին։
«Նյուքասլը» 32 խաղից հետո վաստակել է 35 միավոր և այս ցուցանիշով Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 15-րդ տեղը: «Վեսթ Հեմը» 32 խաղից հետո վաստակելով 55 միավոր, գտնվում է 4-րդ տեղում:
Նշենք նաև, որ «Վեսթ Հեմի» կազմում Լինգարդը Անգլիայի Պրեմիեր լիգայի 10 հանդիպումներում խփել է 9 գնդակ և 3 գոլային փոխանցում կատարել: