Իտալացի երկրպագուները կարող են մարզադաշտեր վերադառնալ մայիսին: ANSA լրատվական գործակալության փոխանցմամբ ՝ երկրի իշխանությունները նախատեսում են հաջորդ ամսվա սկզբից թույլատրել հանդիսատեսի մուտքը սպորտային միջոցառումներին: Խոսքը գնում է բացօթյա միջոցառումներին առավելագույնս 1000 մարդու ներկայության մասին, իսկ ոչ բացօթյա` 500 մարդու:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հռոմում Եվրո-2020-ի հանդիպումները կանցկացվեն հանդիսականների ներկայությամբ, ովքեր կզբաղեցնեն տրիբունաների 25% -ը:
«Ներկայումս քննարկումները ընթանում են: Անկասկած, Եվրոպայի առաջնության հանդիպումները կանցկացվեն երկրպագուների ներկայությամբ, եւ մենք ցանկանում ենք հանդիսատեսին տեսնել նաև Իտալիայի գավաթի եզրափակչում: Դեռ ոչինչ հաստատված չէ», — փոխնախարար Անդրեա Կոստայի խոսքերն է մեջբերում Sky Sport Italia- ն:
«Ատալանտա» — «Յուվենտուս» Իտալիայի գավաթի եզրափակիչը կանցկացվի մայիսի 19-ին Միլանում: