Ապրիլի 16-ի լույս 17-ի գիշերը Սիեթլում (ԱՄՆ) տեղի ունեցավ MLS-ի կանոնավոր առաջնության 1-ին տուրի հանդիպումը, որում «Սիեթլը» սեփական հարկի տակ հաղթեց «Մինեսոտա Յունայթեդին» 4-0 հաշվով։
Հանդիպման ամենավառ դրվագներից մեկը այս խաղում խփված առաջին գոլն էր, որի հեղինակը 30-ամյա բրազիլացի հարձակվողական ոճի կիսապաշտպան Ժոաու Պաուլոն էր: Խաղի 49-րդ րոպեին նրան հաջողվեց գեղեցիկ կերպով ընդունել գնդակը և օդից հեռահար հարվածով խոցել հյուրերի դարպասը: