«Յուվենտուսի» թուրք պաշտպան Մերիհ Դեմիրալը վիրահատվել է և չի կարողանա մասնակցել Եվրո 2020-ի հանդիպումներին, հաղորդում է Sky Italia-ն:
Դեմիրալը վնասվածք էր ստացել Իտալիայի առաջնության 19-րդ տուրի` «Ռոմայի» հետ խաղում (2:1)՝ վնասելով ծնկի խաչաձև կապանները:
Նշվում է, որ վիրահատությունը բարեհաջող է անցել: Թուրք ֆուտբոլիստի ապաքինման համար կպահանջվի 7 ամիս:
Այսպիսով, Դեմիրալը բաց կթողնի Եվրո 2020-ը, որը կանցկացվի հունիսի 12-ից մինչև հուլիսի 12-ը: