«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերը կիսվել է Եվրոպա լիգայի կիսաեզրափակչի «Ռոմայի» հետ դիմակայությունից իր սպասելիքներով:
«Մենք անհամբեր սպասում ենք «Ռոմայի» հետ խաղին: Ասես իսկական եվրոպական կիսաեզրափակիչ լինի, քանի որ «Ռոման» նույնպես շատ հարուստ պատմություն ունի:
Բայց նախկինում մենք հաջող խաղացել ենք իտալական ակումբների հետ: Մենք պայքարելու ենք եզրափակիչ դուրս գալու համար: Հիանալի կլիներ մրցաշրջանն ավարտել գավաթով», — Սուլշերին է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Կիսաեզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» կխաղա հռոմեական «Ռոմայի» հետ: Առաջին խաղը կկայանա ապրիլի 29-ին, պատասխան խաղը ՝ մայիսի 6-ին:
ԵԼ եզրափակիչը նախատեսված է մայիսի 26-ին և կանցկացվի Լեհաստանում ՝ «Գդանկս Արենա» մարզադաշտում: