Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղի առաջին կեսից հետո ՄՅՈՒ-ն տանը նվազագույն հաշվով հաղթում է «Գրանադային»։ Միակ գոլը 6-րդ րոպեին Պոգբայի փոխանցումից հետո խփել է Կավանին։
Զուգահեռաբար ընթացող խաղում «Արսենալը» Պրահայում մրցում է «Սլավիայի» հետ ու առաջին կեսից հետո արդեն 3 անպատասխան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը։ 18-րդ րոպեին հաշիվը բացել է Պեպեն, 21-րդ րոպեին Լակազետը 11-մետրանոցից կրկնապատկել է հաշիվը, իսկ 3 րոպե անց Սական հաշիվը դարձրել է խոշոր։