«Արսենալի» կիսապաշտպան Լուկաս Տորեյրան, ով վարձավճարով հանդես է գալիս «Ատլետիկոյում», պատրաստվում է կարիերան շարունակել Արգենտինայում:
«Ես հենց հիմա ուզում եմ գնալ «Բոկա Խունիորս»: Ես 25 տարեկան եմ, և ուզում եմ ուրախացնել երկրպագուներին: «Բոկան» ու «Արսենալը» պետք է պայմանավորվեն մեկ տարվա վարձակալության հարցում», — ասել է Տորեյրան PerfilBulos- ին տված հարցազրույցում:
Ուրուգվայցին մադրիդյան թիմում է 2020 թվականից: