ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը հայտարարել է, որ ցանկանում է պրոֆեսիոնալ պոկեր խաղացող դառնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո:
«Դա ճիշտ է։ Ինձ այս խաղը շատ է դուր գալիս: Կարիերաս ավարտելուց հետո կկարողանամ մասնակցել աշխարհի տարբեր մրցաշարերի:
Հիմա դա հնարավոր չէ, քանի որ ես շատ խիտ մարզումների և խաղերի ժամանակացույց ունեմ: Ես գրեթե ամեն օր պոկեր եմ խաղում համակարգչով»,- մեջբերում է ֆուտբոլիստին Mundo Deportivo-ն: