Տեղի ունեցավ Հարավային Ամերիկայի Ռեկոպայի (CONMEBOL Recopa) եզրափակչի պատասխան հանդիպումը (մրցաշարին մասնակցում են Լիբերտադորեսի գավաթի և Հարավային Ամերիկայի գավաթի հաղթողները, այսպես ասած՝ Հարավային Ամերիկայի սուպերգավաթ) «Պալմեյրասի» և «Դեֆենսայի» միջև։ Հանդիպումն ավարտվեց արգենտինական ակումբի հաղթանակով՝ 11 մետրանոց հարվածաշարում:
Հիմնական ժամանակում հանդիպումն ավարտվեց 2:1 հաշվով։ Քանի որ առաջին խաղում բրազիլական ակումբը հաղթել էր նույն արդյունքով, նշանակվեց ավելացված ժամանակ, որում գոլեր չգրանցվեցին: 11 մետրանոց հարվածաշարում արգենտինական ակումբն ավելի ուժեղ էր՝ 4:3։
Ավելացնենք, որ երկու թիմերն էլ հանդիպումն անցկացրեցին տաս հոգով. 68-րդ րոպեին բրազիլացի պաշտպան Մատիաս Վինյան ստացավ կարմիր քարտ, իսկ 98-րդ րոպեին նույն գույնի քարտ ստացավ արգենտինացի հարձակվող Բրայան Ռոմերոն: