Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը ավարտվեց ելույթները Եվրոպայի 2022 թ. առաջնության որակավորման խմբային փուլի շրջանակում՝ վերջին տուրում հյուրընկալվելով Ֆրանսիայի ընտրանուն:
Տանտերերը հաղթեցին 5-1 հաշվով: Մեր թիմի կազմում միակ գոլը խփեց Դենիս Նևեդրովը, իսկ հյուրերի կազմում դուբլ ձևակերպեցին Սուհեյլ Մուհուդդինն ու Աբդեսսամադ Մուհամեդը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Սիդ Բելհաջը:
Խմբային փուլը Հայաստանի հավաքականն ավարտեց վերջին՝ 4-րդ հորիզոնականում՝ վաստակած 1 միավորով, իսկ Ֆրանսիան 5 միավորով գրավեց երրորդ հորիզոնականը:
Խմբից պայքարը շարունակում են Ռուաստանի ու Վրաստանի հավաքականները: