«Ռուբինի» ու Վրաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիայի նկատմամբ հոլանդական «Այաքսի» կողմից հետաքրքրվածություն չկա: Այս մասին հայտարարել է «Այաքսի» տեխնիկական տնօրեն Մարկ Օվերմարսը:
«Այդ ամենը սուտ է: Մենք չենք հետաքրքրվում Կվարացխելիայի ծառայություններով ու չենք բանակցել «Ռուբինի» հետ»,-«Евро-Футбол.Ру»-ի հետ զրույցում ասել է Օվերմարսը:
Այսօր շրջանառվեց՝ վրացի ֆուտբոլիստի նկատմամբ «Այաքսի» ու «Մոնակոյի» հետաքրքրվածության մասին լուրը:
ՌՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 22 խաղում նա դարձել է 4 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ: