Լոնդոնի «Չելսին» դուրս է եկել Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության կիսաեզրափակիչ: Քառորդ եզրափակչի պատասխան խաղում, որը կայացավ ապրիլի 13-ին, լոնդոնցիները 0-1 հաշվով պարտվեցին «Պորտուին», բայց ընդհանուր հաշվով (2-1) անցան հաջորդ փուլ:
«Չելսին» 8-րդ անգամ է դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ:
Այս ցուցանիշով «թոշակառուները» անգլիական ակումբների շարքում առաջինն են՝ շրջանցելով «Մանչեսթեր Յունայթեդին», որը 7 անգամ է դուրս եկել կիսաեզրափակիչ: