ՉԼ քառորդ եզրափակչի պատասխան խաղում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ պարտվեց «Բավարիային», սակայն դուրս եկավ կիսաեզրափակիչ:
Առաջին խաղակեսոմ մի քանի անգամ հյուրերի դարպասը գրավելու լավ հնարավորություն ուներ Նեյմարը, սակայն նպաստավոր դիրքից բրազիլացու հարվածից հետո փայլուն էր գործում դարպասապահ Մանուել Նոյերը: 41-րդ րոպեին Չուպո Մոտինգը պատժեց փարիզյան թիմին:
Երկրորդ կեսում մյունխենյան թիմը շարունակում էր գրոհել, իսկ տանտերերը վտանգավոր հակագրոհներ էին կազմակերպում, սակայն դարպասի գրավում այդպես էլ չարձանագրվեց:
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում ՊՍԺ-ն հաղթել էր 3:2 հաշվով: Այսպիսով, ընդհանուր գրանցվեց 3:3 հաշիվ և փարիզյան թիմը դուրս եկավ կիսաեզրափակիչ:
Զուգահեռաբար ընթացող մյուս խաղում «Չելսին» նվազագույն հաշվով պարտվեց «Պորտուին»: Հյուրերը հաղթական գոլը խփեցին 94-րդ րոպեին: Առաջին խաղում 2:0 հաշվով տարած հաղթանակի շնորհիվ լոնդոնյան թիմը դուրս եկավ կիսաեզրափակիչ: