Ֆուտբոլասերների ուշադրությանն ենք ներկայացնում այսօր՝ ապրիլի 14-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը։
Այսօր կկայանա ՀՊԼ-ի երկու հանդիպում․
«Վան»–«Փյունիկ» 14։30
«Ալաշկերտ»–«Ուրարտու» 16։30
Եվս երկու հանդիպում էլ կկայանա Առաջին խմբի առաջնությունում․
«Արարատ-Արմենիա 2»–ԲԿՄԱ 15։00
«Շիրակ 2»–«Վեստ Արմենիա» 15։00
Այսօր կկայանա երկու հանդիպում Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչի շրջանակում։ Երկու հանդիպումներն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով 23։00-ին։
«Բորուսիա Դ»–«Մանչեսթեր Սիթի» (առաջին խաղը՝ 1-2)
Ինչպես առաջին խաղից հետո ասել էր «Բորուսիայի» ֆուտբոլիստ Մատս Հումելսը՝ դորտմունդցիները դեռևս շանսեր ունեն «Սիթիին» անցնելու, մանավանդ սեփական հարկի տակ։ Հատկապես, եթե հաշվի առնենք, որ Գվարդիոլայի սաները մեծ դժվարությամբ ու միայն խաղավարտին խփած գոլի շնորհիվ տանը կարողացան հաղթանակի հասնել, դորտմունդիների՝ կիսաեզրափակիչ դուրս գալու շանսերը լրիվ իրատեսական են։
«Լիվերպուլ»–«Ռեալ Մադրիդ» (առաջին խաղը՝ 1-3)
Կլոպի սաների համար առաջինը հաջողության հասնելը կարևոր կլինի, եթե հաշվի առնենք, որ ՉԼ վերջին 24 խաղերում թիմը չի պարտվել, երբ առաջինն է գրավել մրցակցի դարպասը։ Բայց պետք է չմոռանալ, որ «սերուցքայիններն» այս խաղին մոտենում են բարձր տրամադրությամբ ու «Էլ կլասիկոն» հաղթելուց հետո էլ ավելի մեծ ինքնավստահությամբ։