Անգլիական «Լիվերպուլի» պաշտպաններ Ժոել Մատիպը և Դեյան Լովրենը, ինչպես նաև կիսապաշտպան Ֆաբինյոն վերսկսել են մարզումները հայտնում է Sky Sports- ը:
Առաջիկա օրերին նրանք կմիանան թիմի հիմնական կազմին:
Հիշեցնենք, որ Յուրգեն Կլոպի թիմը վստահորեն գլխավորում է Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակը վաստակելով 61 միավոր:
Հավելենք, որ Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի շրջանակներում «Լիվերպուլը» այս կիրակի ընդունելու է «Մանչեսթեր Յունայթեդին»: