Կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեն մերժել է «Միլանի»՝ պայմանագրի երկարաձգման առաջարկը։ Այս մասին հաղորդում է Calciomercato-ն։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ «ռոսեներիների» ղեկավարությունը 24-ամյա կիսապաշտպանին 3,5 մլն եվրոյի չափով աշխատավարձով նոր պայմանագիր է առաջարկել, սակայն ֆուտբոլիստը պատասխանել է մերժմամբ։
Ավելի վաղ Կեսիեն Ա Սերիայում կրկնել էր Կակայի նվաճումը։