«Լիվերպուլը» հետաքրքրված է «Բարսելոնայի» հարձակվող Պեդրիին ձեռք բերելու հարցում: Այս մասին հայտնում է Mirror-ը:
Ենթադրվում է, որ մերսիսայդցիների գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն անձամբ է ցանկանում 18-ամյա տաղանդին տեսնել իր թիմում: Այնուամենայնիվ, կատալոնական ակումբի ղեկավարությունը դեռ շատ հետաքրքրված չէ խաղացողին վաճառելու հարցում:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Բարսելոնան» Պեդրիին կառաջարկի նոր պայմանագիր ՝ բարելավված պայմաններով: