«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ջեսի Լինգարդը կարող է տեղափոխվել Եվրոպայի թոփ ակումբներից մեկը:
Ֆուտբոլիստը ներկայում վարձավճարով հանդես է գալիս «Վեսթ Հեմում», իսկ նրա հաջող ելույթները գրավել են շատ թիմերի ուշադրությունը: «Մրճահարները» ցանկանում է գնել Լինգարդի տրանսֆերային իրավունքները, բայց ֆուտբոլիստը չի բանակցելու մինչ մրցաշրջանի ավարտը: Բացի այդ, «Վեսթ Հեմը» դեռ պաշտոնական առաջարկ չի կատարել «Մանչեսթեր Յունայթեդին»:
Ըստ ESPN-ի՝ Լինգարդը արտերկրում ունի կարիերայի ընտրանքներ: Կիսապաշտպանին ձեռք բերելու հարցում հետաքրքրված են «Ռեալը», ՊՍԺ-ն ու «Ինտերը»:
Լինգարդը կցանկանար հաջորդ մրցաշրջանում խաղալ Չեմպիոնների լիգայում, այնպես որ կարող է մերժել «Վեսթ Հեմի» առաջարկը ՝ տեղափոխվել եվրոպական թոփ ակումբներից մեկը: