«Միլանի» լեգենդ Ալեսանդրո Կոստակուրտան խոստովանել է, որ իրեն նյարդայնացնում է այն, որ դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման համբուրում էր միլանյան ակումբի մարզաշապիկը, բայց նա չի էլ շտապում երկարաձգել պայմանագիրը:
«Դոնարուման համբուրում է մարզաշապիկը, բայց հետո ժամանակի ընթացքում կանգ է առնում, ակումբի հետ նոր պայմանագիր չի կնքում: Ինչու՞ է նա համբուրում ակումբի տարբերանշանը․ դա նյարդայնացնում է:
Գուցե ես մի քիչ հնաոճ եմ, բայց ինչու՞ է նա համբուրում շապիկը: Նա կարող է նաև համբուրել իր հաջորդ ակումբի մարզաշապիկը: Ենթադրում եմ, որ ես բավականաչափ խելացի չեմ, բայց կցանկանայի ավելի քիչ համբույրներ և ավելի կոնկրետ գործողություններ տեսնել»,- մեջբերում է նախկին ֆուտբոլիստին Football Italia-ն: