Հեղինակավոր լրագրող Նիկոլո Շիրան թվիթերյան իր էջում տեղեկացնում է, որ «Միլանը» երկարաձգել է պայմանագիրը հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ։
Շվեդ ֆուտբոլիստի հետ նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2022-ի ամառ։
Սպասվում է, որ գործարքի մասին պաշտոնապես կհայտարարվի արդեն այսօր։