Ֆուտբոլասերների ուշադրությանն ենք ներկայացնում այսօր՝ ապրիլի 12-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը։
Այսօր երկու հանդիպում կկայանա արդեն ԱՊԼ-ի շրջանակում․
«Վեսթ Բրոմվիչ»–«Սաութհեմփթոն» 21։00
«Բրայթոն»–«Էվերտոն» 23։15
Իսկ Իսպանիայի առաջնության շրջանակում կկայանա «Սելթա» – «Սևիլյա» դիմակայությունը (23:00), Ա Սերիայում էլ՝ «Բենևենտո» – «Սասուոլո» հանդիպումը (22:45)։
Բունդեսլիգայում կկայանա տուրի վերջին հանդիպումը․ Սարգիս Ադամյանի «Հոֆենհայմը» սեփական հարկի տակ կընդունի «Բայերին»․ հանդիպման մեկնարկը՝ 22։30-ին։
Մեկ հանդիպում էլ կկայանա Ռուսաստանի Պրեմիեր Լիգայում․ ԲԿՄԱ-ն սեփական հարկի տակ կընդունի «Ռոտորին»․ հանդիպման մեկնարկը՝ 20։00-ին։