Ա Սերիայի 30-րդ տուրում «Յուվենտուսն» ընդունել էր «Ջենոային» ու հաղթանակ տոնեց 3-1 հաշվով։
Արդեն 4-րդ րոպեին հանդիպման հաշիվը տանտերերի կազմում բացեց Կուլուսևսկին, իսկ 22-րդ րոպեին Մորատան կրկնապատկեց այն։ 49-րդ րոպեին հյուրերը կարողացան կրճատել հաշվի տարբերությունը, բայց նրանց ավելին անել չհաջողվեց։ 70-րդ րոպեին Մակքենին խփեց թուրինցիների 3-րդ գոլը։
«Յուվենտուսը» 62 միավորով բարձրացավ 3-րդ տեղ, իսկ «Ջենոան» 32 միավորով 13-րդ տեղում է։