«Միլանի» տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինին հաղորդել է, որ ակումբը նոր պայմանագիր է համաձայնեցրել թիմի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ։
«Մենք շատ մոտ ենք նոր պայմանագրին, մնում է միայն չնչին դետալներ համաձայնեցնել»,- Մալդինիի խոսքերն է փոխանցում Sky Sport Italia-ն։ Ավել վաղ շվեդ ֆուտբոլիստն ասել էր, որ չի շտապում նոր պայմանագիր կնքել։
Իբրահիմովիչի ներկայիս պայմանագիրն ավարտվում է այս տարվա հունիսի 30-ին։ Նա Միլան էր տեղափոխվել 2020-ի հունվարին։