«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է թիմի հարձակվող Սերխիո Ագուերոյի՝ «Սիթիից» հեռանալուց հետո ԱՊԼ-ում մնալու մասին խոսակցությունները.
«Մենք նրան ցանկանում ենք ամենալավը: Ես ուզում եմ, որ նա կարիերայի վերջին տարիների անցկացման ամենահարմար տարբերակն ընտրի: Նրա ցանկացած որոշում ես կհարգեմ: Լավագույնն եմ ցանկանում նրան ու իր ընտանիքին: Ինչ լավ է նրա համար, լավ է նաև մեզ համար»,-ասել է Գվարդիոլան:
ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 8 խաղում արգենտինացին դարձել է 1 գոլի հեղինակ:
Ագուերոն «Սիթի» է տեղափոխվել 2011 թ-ին՝ «Ատլետիկոյից»՝ 40 մլն ֆունտի դիմաց: Այս ընթացքում նա 4 անգամ հաղթել է ԱՊԼ-ում, 5 անգամ ՝ Լիգայի գավաթի խաղարկությունում, 3 անգամ՝ Սուպերգավաթի խաղարկությունում, մեկ անգամ էլ հաղթել է Անգլիայի գավաթի խաղարկությունում: