«Յուվենտուսի» ու Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Դավիդ Տրեզեգեն համեմատել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին ու Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդին։
«Ֆիզիկական առումով նրանք տարբեր են, բայց նման են տաղանդի տեսանկյունից։ Մենթալիտետով նրանք երկուսն էլ հաղթող են։ Հոլանդը փալում է մի թիմում, որն ավելի թույլ է, քան ՊՍԺ-ն։ Այս երկու խաղացողն արտացոլում են ֆուտբոլի ներկան ու ապագան։ Մենք դեռ երկար կխոսենք նրանց մասին։
Հիմա Մբապեն արդեն ավելի շատ բանի է հասել, բայց դա նրա տարիքից է կախված (Մբապեն 19 ամսով մեծ է Հոլանդից), ինչպես նաև նրա ազգությունից։ Նա աշխարհի չեմպիոն է։ Նորվեգիան, այդ երկրի հանդեպ ողջ հարգանքով հանդերձ, Ֆրանսիայի մակարդակի չէ»,- Տրեզեգեի խոսքերն է փոխանցում Le Parisien-ը։