Մադրիդի «Ռեալի» ու թիմի պաշտպան Սերխիո Ռամոսի միջև բանակցությունները նոր պայմանագրի շուրջ շարունակվում են, և կողմերը դեռ ընդհանուր հայտարարի չեն եկել։
Մարտի վերջին հաղորդվում էր, որ «Ռեալը» Ռամոսին մեկ տարով և 20% իջեցված աշխատավարձով պայմանագիր է առաջարկում, բայց խաղացողը մտադիր չէ գնալ եկամտի նվազեցման ու ուզում է կամ երկու տարվա պայմանագիր կնքել, կամ 1+1 սխեմայով։
Ինչպես հաղորդում է Marca-ն՝ կողմերի դիրքորոշումները չեն փոխվել։ Ռամոսը մտածել էր, որ պայմանագրի ավարտին մոտենալը կստիպի «Ռեալին» գործել, բայց ակումբը «ստորագրիր կամ հեռացիր» դիրքորոշում է բռնել։ Ակումբում կարծում են, որ առանց նրա էլ կարող են խաղալ։ Դրա հետ մեկտեղ մադրիդցիներն առաջվա պես ուզում են, որ Ռամոսը մնա։
Ռամոսն իր հերթին ուրախ է տեսնել թիմի զարգացումը, բայց գիտի, որ պիտի շուտով որոշում կայացնի։