«Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանը երրորդ անգամ հայր է դարձել:
Այսօր՝ ապրիլի 8-ին, ֆուտբոլիստ կինը՝ Էրիկա Չոպերենը դուստր է ունեցել, ում անվանել են Ալբա: Այդ պատճառով է, որ Անտուանը բաց է թողել Բարսայի այսօրվա մարզումը:
Հետաքրքիր է, որ Գրիզմանի բոլոր երեխաները ծնվել են ապրիլի 8-ին: Ավագ դուստրը ՝ Միան, ծնվել է 2016 թվականի ապրիլի 8-ին, իսկ տղան ՝ Ամարոն ՝ ծնվել է 2019 թվականի ապրիլի 8-ին: