Լոնդոնի «Արսենալի» և ռուսական «Ուֆայի» նախկին կիսապաշտպան Էմանուել Ֆրիմպոնգը խոսել է նախկին թիմակից, Ուկրաինայի ազգային հավաքականի ու «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ալեքսանդր Զինչենկոյի մասին:
«Կարո՞ղ էի պատկերացնել, որ նա կխաղա «Մանչեսթեր Սիթիում»: Այո, նա շատ նվիրված է իր աշխատանքին: Զինան շատ լուրջ տղա է, նա անընդհատ ուզում է սովորել, առաջ գնալ, նա ամենալավին է արժանի: Սաշան իսկապես մեծ ջանքեր գործադրեց՝ դառնալու այն ֆուտբոլիստը, ինչ հիմա է: Դա միայն հաջողություն չէ: Ես շատ հպարտ եմ նրանով:
Նա հարցնում էր Անգլիայի մասին: Այո, ամեն շաբաթ: Ես նրանցից մեկն էի, ով նրան անգլերեն էր սովորեցնում, և նա երբեք չի վճարել ինձ իմ աշխատանքի համար: Գրեք, որ Զինչենկոն ինձ գումար է պարտք: Մենք պայմանավորվեցինք նրա հետ, որ նա ինձ կվճարի, երբ տեղափոխվի Անգլիա:
Ես սովորաբար մեկ ժամի դիմաց 2000 դոլար եմ վերցնում: Բայց նա իմ ընկերն է, ուստի նրանից 1000 կվերցնեմ: Ես այնքան շատ ժամանակ եմ ծախսել նրա վրա: Ասեք նրան, սա շատ կարևոր է, հա՞ », — Ֆրիմպոնգի խոսքերն է մեջբերում Sport24-ը: