Daily Mirror-ի փոխանցմամբ ՝ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է վաճառել կիսապաշտպան Ջեսի Լինգարդին:
Հիշեցնենք, որ ներկայումս կիսապաշտպանը վարձավճարով խաղում է «Վեսթ Հեմում»:
«Մանչեսթեր Յունայթեդը» ֆուտբոլիստի համար 30 միլիոն ֆունտ ստերլինգի գին է սահմանել: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Վեսթ Հեմը» ցանկանում է ձեռք բերել ֆուտբոլիստին:
Հունվարի 29-ին «Մանչեսթեր Յունայթեդից» վարձավճարով «Վեսթ Հեմին» միանալուց ի վեր Լինգարդը դարձել է 6 գոլի եւ 3 գոլային փոխանցման հեղինակ: