Կայացավ Vbet ՀՊԼ-ի 19-րդ տուրի բացման՝ «Ուրարտու»-«Արարատ» հանդիպումը։ Առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին:
Երկրորդ խաղակեսի 3-րդ րոպեին Իվուն մեկ փոխանցումով հրաշալի հարվածային դիրք դուրս բերեց Դեսիրեին, իսկ վերջինս գեղեցիկ հարվածով առաջ մղեց տանտերերին: 93-րդ րոպեին տանտերերի առավելությունը կարող էր կրկնապատկել, սակայն 2 մետրից Պոլյակովի հարվածը հետ մղվեց ուղղահայաց դարպասաձողից: «Ուրարտուն» հաղթեց 1-0 հաշվով:
«Արարատը» 9 տուր անց կրեց առաջին պարտությունը:
Այս պարտությունից հետո «Արարատը» 28 միավորով դեռ առաջատարն էր, իսկ «Ուրարտուն» 22 միավորով 6-րդն էր, սակայն առաջատարի համեմատ 2 խաղ պակաս է անցկացրել: