Վաղը՝ ապրիլի 7-ին, VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի շրջանակում «Արարատը» կյուրհընկալվի «Ուրարտուին»։
Երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը հայտնում է, որ առաջին անգամ այս մրցաշրջանում իրենք կխաղան երրորդ` սև մարզաշապիկով։
Հիշեցնենք՝ «Ուրարտու»-«Արարատ» հանդիպումը կկայանա VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի շրջանակում։ Խաղը կկայանա «Ուրարտու» մարզադաշտում, մեկնարկը 18։00-ին է։