The Athletic-ի լրագրող Սեմ Լին կիսվել է հարձակվող Սերխիո Ագուերոյի` «Մանչեսթեր Սիթիից» հեռանալու մասին մանրամասներով:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ 32-ամյա հարձակվողն ասել է, որ ամռանը պայմանագրի ժամկետի ավարտից հետո կհեռանա թիմից: Արգենտինացին 10 տարի խաղացել է «քաղաքաբնակների» կազմում:
«Իմ տեղեկություններով, նա չի մնա Պրեմիեր լիգայում, մասամբ այն պատճառով, որ դա չի ցանկանում:
Ագուերոյի շրջապատում որոշակի դժգոհություն կա: Նրանք հասկանում են, որ խաղացողին բաց թողնելու որոշումը պատկանում է ոչ թե «Սիթիին», այլ անձամբ Գվարդիոլային: Եվ ինքը՝ Սերխիոն, դժգոհ է դրանից: Սա նրա որոշումը չէ, ոչ էլ ակումբի որոշումը, սա Գվարդիոլայի որոշումն է:
Միևնույն ժամանակ, ակումբից բաժանվելը չպետք է անակնկալ լիներ Ագուերոյի համար: Նա դրան պատրաստ էր հունվարից», — ասել է Լին “Why Always Us” պոդքոստի ժամանակ: