Football Italia-ն հաղորդում է, որ Թուրինի «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին ու ակումբի նախագահ Անդրեա Անիելին հանդիպել են:
Հաղորդվում է, որ մրցաշրջանի ավարտից հետո «Յուվեի» գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոն կարող է հեռանալ, իսկ գլխավոր մարզչի պաշտոնի հավակնորդների թվում են Զինեդին Զիդանը ու Մասիմիլանո Ալեգրին:
Կա տեղեկություն, ըստ որի Պիռլոն ու Անիելին կոնֆլիկտ ունեն: «Յուվեն» այս պահին Ա սերիայում վաստակած 55 միավորով 4-րդ հորիզոնականում է ու առաջատար «Ինտերին» զիջում է 10 միավոր: