Ֆուտբոլասերների ուշադրությանն ենք ներկայացնում այսօր՝ ապրիլի 6-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը։
Այսօր կկայանա Հայաստանի առաջին խմբի մեկ հանդիպում․
«Լեռնային Արցախ»–«Փյունիկ 2» 15։00
Ֆրանսիայի գավաթի շրջանակում «Մոնակոն» սեփական հարկի տակ կընդունի «Մեցին»։ Մեկնարկը՝ Երևանի ժամանակով 20։45-ին։
Այսօր մեկնարկում է նաև Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչ փուլը։ Կկայանան երկու հանդիպումներ, որոնք կմեկնարկեն Երևանի ժամանակով 23։00-ին։
«Մանչեսթեր Սիթի»–«Բորուսիա Դ»
Առաջին հայացքից Գվարդիոլայի թիմը համարվում է այս զույգի ֆավորիտը, սակայն, չնայած առաջնությունում ոչ հաջող ելույթներին, գերմանական թիմը լրիվ այլ տրամադրվածությամբ է հանդես գալիս Չեմպիոնների Լիգայում։ Այնպես որ՝ անակնկալ Հոլանդն ու նրա թիմակիցները կարող են այս երեկո մատուցել։
«Ռեալ Մադրիդ»–«Լիվերպուլ»
Իսկ ահա այս զույգն իսկապես անկախատեսելի է։ Երկու թիմերն էլ վերջերս բավականին հաջող են հանդես գալիս ներքին առաջնությունում, բայց չենք մոռանում նաև մեդալի հակառակ կողմի մասին։ Զիդանի թիմում բացակայում է մադրիդցիների առաջատարը՝ Ռամոսը, ում բացակայությամբ այդ դերը ստանձնել է Բենզեման։ Վերջինս, Մենդիի հետ միասին, մեծ գլխացավանք ենք լինելու Ալեքսանդր-Առնոլդի համար։ Սակայն մյուս կողմից էլ, Ժոտան վերադարձել է կազմ, գտնվում է հիանալի մարզավիճակում, գումարած լիվերպուլյան հարձակվողական եռյակը՝ Սալահի գլխավորությամբ, և ստանում ենք ոչ պակաս գլխացավանք «Ռեալի» պաշտպանների համար։ Կլոպին մնում է միայն պաշտպանության կենտրոնի համար անհանգստանալ, իսկ ընդհանուր առմամբ, կարելի է ասել, թիմը պատրաստ է այօրվա սուպերդիմակայությանը։