«Ֆիորենտինայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին ներողություն է խնդրել թիմակիցներից՝ «Ջենոայի» հետ խաղում հեռացման համար: Ա Սերիայի 29-րդ տուրում «Ջենոան» ոչ-ոքի է խաղացել «Ֆիորենտինայի» հետ՝ 1-1: Ռիբերին 51-րդ րոպեին ուղիղ կարմիր քարտ է ստացել.
«Տղաներ, ներեցեք, որ ձեզ թողեցի 10 հոգով, չէի ցանկանում սխալվել ու արդեն ներողություն եմ խնդրել: Դուք պայքարեցիք մինչև վերջ ու շատ լավն էինք և ուշադիր: Առա՜ջ»,- գրել է Ռիբերին Instagram-ի իր էջում:
Իտալիայի ընթացիկ առաջնությունում Ռիբերին 22 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 2 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:
Ռիբերին վերջին անգամ առաջնությունում կարմիր քարտ էր ստացել մոտ 9 տարի առաջ: