Ֆուտբոլասերների ուշադրությանն ենք ներկայացնում այսօր՝ ապրիլի 5-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը։
Այսօր կկայանա Հայաստանի գավաթի քառորդ եզրափակիչի վերջին հանդիպումը․
ԲԿՄԱ–«Ալաշկերտ» 15։00
Իսկ Իսպանիայի առաջնության շրջանակում կկայանա «Բարսելոնա» – «Վալյադոլիդ» դիմակայությունը (23:00):
Եվս երկու հանդիպում կկայանա արդեն ԱՊԼ-ի շրջանակում․
«Էվերտոն»–«Քրիսթալ Փելաս» 21։00
«Վուլվերհեմփթոն»–«Վեսթ Հեմ» 23։15
Մեկ հանդիպում էլ կկայանա Ռուսաստանի Պրեմիեր Լիգայում․ «Զենիթը» սեփական հարկի տակ կընդունի «Խիմկիին»․ հանդիպման մեկնարկը՝ 20։00-ին։