Ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը խոսել է Իգոր Ակինֆեևի՝ հավաքական հնարավոր վերադարձի մասին.
«Շունինի խաղը գոհացնում է: Նա մնում է մեր առաջին համարը: Ինչ վերաբերում է Ակինֆեևին, նա է կայացրել հավաքականում չխաղալու որոշումը, և նա միայն կարող է փոխել այդ որոշումը: Իգնաշևիչի հարցն այլ է: Նա մեզ հետ 2 խոշոր մրցաշարի է մասնակցել: Մենք նրա հետ պահում ենք կապը, սակայն չենք խոսում վերադարձի մասին: Շուտով նրա ծննդյան տարեդարձն է, նա արդեն 3 երեխա ունի ու նոր ռեկորդ է գրանցել, բայց մենք ակնարկներով չենք շփվում: Այդպիսի հարցերի շուրջ պետք է ուղիղ խոսել»,-ասել է Չերչեսովը: