Հարձակվող Պաուլո Դիբալան, ամենայն հավանականությամբ, կհեռանա «Յուվենտուսից» այս ամառ: Այս մասին հաղորդում է caughtoffside.com-ը:
Արգենտինացին չի ցանկանում նոր պայմանագիր կնքել թուրինյան ակումբի հետ, ուստի «Յուվենտուսը» մտադիր է վաճառել իր ֆուտբոլիստին:
Հաղորդվում է, որ ֆուտբոլիստին ձեռք բերելու հիմնական հավակնորդը «Էվերթոնն» է, բայց ինքը ՝ Դիբալան, հետաքրքրված չէ անգլիական այդ ակումբը տեղափոխությամբ: