«Տոտենհեմի» կիսապաշտպան Հարի Ուինքսը կարող է կարիերան շարունակել Իսպանիայում։ Այս մասին հաղորդում է Sky Sports-ը։
25-ամյա անգլիացու խաղն «Ատլետիկոյին» շատ է դուր գալիս։ Մադրիդյան ակումբը հետևում է կիսապաշտպանի շուրջ ստեղծված իրավիճակին, որը քիչ խաղաժամանակ է ստանում Ժոզե Մոուրինյուի գլխավորությամբ։
«Ատլետիկոն» արդեն նախորդ ամառ տեղեկություն է խնդրել խաղացողի վերաբերյալ։ Եթե մինչև մրցաշրջանի ավարտ նա հասանելի լինի, «ներքնակները», ինչպես նաև Լա լիգայի մի քանի այլ ակումբներ, կփորձեն ձեռք բերել նրան։