«Բավարիայի» դարպասապահ Ալեքսանդր Նուբելը հաջորդ ամռանը կարող է փոխել ակումբային գրանցումը: Այս մասին հաղորդում է fcbinside.de-ը:
Աղբյուրը հայտնում է, որ դարպասապահին ցանկանում են ձեռք բերել «Մոնակոն», Դորտմունդի «Բորուսիան» ու «Մարսելը»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆուտբոլիստը դժգոհ է այն փաստից, որ «Բավարիայում» քիչ խաղային պրակտիկա է ստանում: