«Չելսին» համարվում է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոյին ձեռք բերելու գլխավոր ֆավորիտը: Այս մասին հայտնում է dailymail.co.uk-ը:
Հիշեցնենք, որ արգենտինացին ավելի վաղ հայտարարել էր այս ամառ ակումբից հեռանալու մասին:
32-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Յուվենտուսը», ՊՍԺ-ն, «Ռեալն» ու «Բարսելոնան», բայց ֆուտբոլիստն ինքը նախընտրում է մնալ Պրեմիեր լիգայում:
Այսպիսով, «Չելսին» Ագուերոյի համար ամենահարմար տարբերակն է, քանի որ լոնդոնյան ակումբը կկարողանա բավարարել հարձակվողի ֆինանսական կարիքները: