«Յուվենտուսի» ֆուտբոլիստները սկանդալի կենտրոնում են հայտնվել հակահամաճարակային կանոնները խախտելու պատճառով:
La Stampa-ն հայտնում է, որ երեկ՝ մարտի 31-ի ուշ երեկոյան, ոստիկանները ներխուժել են «Յուվենտուսի» կիսապաշտպան Ուեսթոն Մակքենիի տուն: Նրանք ահազանգ են ստացել, որ չնայած պարետային ժամին՝ այդ տանը երեկույթ է կազմակերպվել:
Իրավապահները մոտ մեկ ժամ չեն կարողացել մտնել տուն, ինչից հետո նրանց, ամեն դեպքում, դա թույլ են տվել: Տանը եղել է 20 մարդ, բացի տանտիրոջից՝ նաև վերջինիս թիմակիցներ Արտուր Ռամոսն ու Պաուլո Դիբալան:
Աղբյուրի փոխանցմամբ, «Յուվենտուսը» կպատժի բոլոր 3 ֆուտբոլիստները: Թե ինչ պատիժ կկիրառվի, դեռևս հայտնի չէ:
Թուրինյան թիմը, 27 տուրից հետո վաստակած 55 միավորով, Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ զիջելով «Միլանին» (59) և «Ինտերին» (65):