Իսպանիայի հավաքականի ավագ Սերխիո Ռամոսը մասնակցել է Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման 3-րդ տուրի Կոսովոյի դեմ հանդիպմանը (3:1):
Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպանի համար այս խաղը 180-րդն էր հավաքականի կազմում:
Այսպիսով, 35-ամյա ֆուտբոլիստը հավաքականների կազմում անցկացրած խաղերի քանակով երրորդն է աշխարհում: Ըստ այդ ցուցանիշի, նա հասել է Օմանի ներկայացուցիչ Ահմեդ Մուբարաքին:
Ռամոսից առաջ միայն Քուվեյթից Բադեր ալ-Մութավան (181) և Եգիպտոսից Ահմեդ Հասանն (184) են: