Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը Whoscored-ի վարկածով ճանաչվել է ԱԱ-2022-ի ընտրական փուլի երրորդ տուրի՝ Ռումինիայի հետ խաղի լավագույն ֆուտբոլիստ:
Բարսեղյանը, որն անվրեպ իրացրեց 11-մետրանոցն ու հաղթանակ պարգևեց մեր թիմին, ստացել է ամենաբարձր՝ 9,2 գնահատականը:
Հիշեցնենք, որ Տիգրան Բարսեղյանը Whoscored-ի վարկածով ճանաչվել էր նաև Հայաստան — Իսլանդիա հանդիպման լավագույն խաղացող: