Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը նշել է իր ծննդյան օրը Իսպանիայի հավաքականի գտնվելու վայրում: Երեկ՝ մարտի 30-ին, ֆուտբոլիստը դարձավ 35 տարեկան:
Թիմային նախաճաշի ժամանակ Ռամոսին ֆուտբոլային գնդակով զարդարված տորթ են նվիրել։ Ֆուտբոլիստները երգել և շնորհավորել Ռամոսին ծննդյան օրվա կապակցությամբ: