«Մանչեսթեր Սիթին» պատրաստվում է ամառը լուրջ գումար ծախսել նոր տրանսֆերների վրա: Քաղաքաբնակների դիտակետում ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կլինեն Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը և «Աստոն Վիլլայի» կիսապաշտպան Ջեք Գրիլիշը:
Բավականին երիտասարդ խաղացողներ գնելը համահունչ է թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի ցանկությանը, ով նախատեսում է երիտասարդացնել թիմի կազմը։
Ակումբը պատրաստ է ծախսել շուրջ 200 միլիոն ֆունտ ստերլինգ Հոլանդի և Գրիլիշի տրասնֆերների վրա, գրում է Daily Mail-ը:
Գվարդիոլան Հոլանդին տեսնում է որպես Սերխիո Ագուերոյի փոխարինող: Այնուամենայնիվ, «Սիթին» լուրջ մրցակիցներ ունի՝ ի դեմս «Ռեալի» ու «Չելսիի»: Ինչ վերաբերում է Գրիլիշին, ապա ամեն ինչ այդքան էլ պարզ չէ. «Ասթոն Վիլլայի» սեփականատերերը տրամադրված չեն վաճառել թիմի գլխավոր աստղին: